• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սուիդոնի» դեմ խաղում Մոուրինյոն հնարավորություն կտա պահեստային խաղացողներին

Խուան Մատա Ժոզե Մոուրինյո«Սուիդոն Թաունի» դեմ Լիգայի գավաթի 3-րդ փուլի խաղում «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղային պրակտիկայի հնարավորություն կտա թիմի պահեստային ֆուտբոլիստներին: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Նախորդ շաբաթը ոչ հաջող ստացվեց «Չելսիի» համար: Չեմպիոնների Լիգայում «ազնվականները» տանը պարտվեցին «Բազելին», որից հետո Պրեմիեր Լիգայում հաղթական, բայց ոչ այնքան լավ խաղ անցկացրին «Ֆուլհեմի» հետ:

Անգլիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Սուիդոնի» դեմ խաղում Մոուրինյոն պատրաստվում է դաշտ դուրս բերել այն ֆուտբոլիստներին, որոնք ընթացիկ մրցաշրջանում շատ քիչ են դաշտ դուրս եկել:

Առաջին հերթին խոսքը գնում Խուան Մատայի մասին: Սպասվում է նաև, որ դաշտում կլինեն Դավիդ Լուիզը, Սեզար Ասպիլիկուետան, Ռայան Բերտրանը, Մայքլ Էսսիենը և Վիլլիանը: «Կապույտների» դարպասում կարող է լինել Մարկ Շվարցերը:

-Իհարկե ես մի քանի փոփոխություններ կկատարեմ: Լավ կլինի, որ «Սուիդոնի» դեմ խաղան այն ֆուտբոլիստները, ովքեր ապացուցելու բան ունեն: Այդպես նրանք վստահություն ձեռք կբերեն,- ասել է Մոուրինյոն:

Հետաքրքիր փաստեր