«Ստոկ Սիթին» մեկ տարով վարձակալեց «Չելսիի» վինգեր Վիկտոր Մոզեսին:
23-ամյա նիգերիացին դարձավ այս ամառվա ընթացքում Մարկ Հյուզի արդեն վեցերորդ ձեռքբերումը: Մոզեսը «Չելսիի» կազմում մասնակցել է Պրեմիեր Լիգայի 23 հանդիպման: Նախորդ մրցաշրջանում Վիկտորը խաղաց «Լիվերպուլում»:
-Իհարկե, նա կավելացնի մեր հարձակվողական ֆուտբոլի տարբերակաները: Նրա հետ խոսելուց հետո, ինձ համար պարզ դարձավ, որ նա ցանկանում է «Ստոկ Սիթիի» կազմում խաղալ Պրեմիեր Լիգայում,- ասել է «Ստոկի» գործադիր տնօրեն Տոնի Սքոուլզը: