«Մանչեսթեր Սիթի» 5-0 «Արսենալ» (տեսանյութ)
28.08.2021, 17:31
19 մայիս 2022, 21:00
12.11.2012, 21:05
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Արսենալ»-ը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում լուծել երեք գոտիներում առաջացած խնդիրները. դարպասապահ, վինգեր, կենտրոնական հարձակվող:
«Զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ իրենց անհրաժեշտ է հատկապես հարձակման գծի ֆուտբոլիստ: Լոնդոնյան ակումբը այդ խնդրի լուծման նպատակով այս հունվարին կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էդին Ջեկոյին: Որպես այլընտրանք բոսնիացուն «Արսենալ»-ը տեսնում է «Ատլետիկո Բիլբաո»-ի ռմբարկու Ֆերնանդո Լյորենտեին և Ադրիան Լոպեսին «Մադրիդի Ատլետիկո»-ից:
«Արսենալ»-ը նաև 9 մլն ֆունտ կառաջարկի «Կրիստալ Փելես»-ի 20-ամյա վինգեր Վիլֆրիդ Զախայի համար, ով արդեն հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական: Բրիտանական թերթերում տեղ գտած լուրերի համաձայն Ֆուտբոլիստը ավելի հավանական է համարում հենց Վենգերի գլխավորած թիմ տեղափոխությունը:
Ինչպես նաև Վենգերը մտահոգված է դարպասապահի համար: Վիտո Մանոննեն և Վեյցեխ Շեսնին անկայուն խաղ են ցուցադրում: Այս խնդրի լուծման համար էլ դիտարկում են «Սուոնսի»-ի դարպասապահ Միխել Վորմի ձեռքբերումը:
28.08.2021, 17:31
02.02.2021, 23:07