«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ տրանսֆերային պատուհանն իր թիմի համար կսկսվի նոր պայմանագրերի համար դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկիի և պաշտպան Բակարի Սանյայի հետ բանակցություններով:
Լուրերի համաձայն, տրանսֆերների համար Վենգերն իր ձեռքի տակ 100 մլն ֆունտ ունի, սակայն նա չի շտապում ծախսել այդ գումարը: Ֆրանսիացի մասնագետը ցանկանում է առաջին հերթին թիմում պահել եղած ֆուտբոլիստներին:
Վենգերը չի կորցրել Ֆաբիանսկիի և Սանյայի հետ նոր պայմանագրեր ստորագրելու հույսը: «Արսենալի» հետ երկու ֆուտբոլիստների պայմանագրերը կավարտվեն արդեն հունիսին:
-Առաջին հերթին մենք պետք է որոշենք Սանյայի ապագան: Նույնը նաև Ֆաբիանսկիի համար: Որից հետո մենք ակումբ կհրավիրենք երկու-երեք ֆուտբոլիստների, ովքեր կուժեղացնեն թիմը,- Արսեն Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: