Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալվել էր 16-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»։
«Ազնվականներն» առանց որևէ խնդրի չորս անպատասխան գնդակ ուղարկեցին դաշտի տերերի դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Էդեն Ազարը, մեկական գոլ էլ հեղինակեցին Ալվարո Մորատան և Մարկոս Ալոնսոն։
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 25 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական։
Գոլեր․ Մորատա՝ 17ր, Ազար՝ 23ր, 62ր, Ալոնսո՝ 38ր։