«Վեստ Հեմ Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Վալես Սարսֆիլդի» հարձակվող Մաուրո Սարատեին գնելու մասին: Գործարքի ֆինանսական կողմը գաղտնի է պահվում:
27-ամյա արգենտինացին համաձայնվել է երեք տարվա պայմանագրին՝ պայմանով, որ ժամկետը լրանալու դեպքում կողմերը հնարավորություն կունենան այն երկարաձգել ևս 12 ամսով: Մաուրոն դարձավ հաջորդ մրցաշրջանից առաջ «Վեստ Հեմի» առաջին նորեկը:
Սարատեն ընթացիկ մրցաշրջանում դարձավ Արգենտինայի առաջնության լավագույն ռմբարկուն՝ 35 խաղում խփելով 20 գոլ: Նշենք, որ Մաուրոն Պրեմիեր Լիգայում հանդես գալու փորձ ունի: 2008թ-ին նա վարձավճարով խաղացել է «Բիրմինգհեմում»՝ դառնալով չորս գոլի հեղինակ: