• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշը չի հրաժարվելու Բրեդ Ֆրիդելից

Վիլաշ-Բոաշ և Բրեդ Ֆրիդել41-ամյա դարպասապահ Բրեդ Ֆրիդելը չի լքելու «Ուայթ Հարթ Լեյնը»: «Տոտտենհեմը» մտադիր չէ վաճառել իր խաղացողին «Բլեքբեռնին»:

Վերջին 5 խաղերում «շպորների» դարպասը պաշտպանել է Ուգո Լյորիսը: Ենթադրվում է, որ հենց նորեկին է վստահում Վիլաշ-Բոաշը: Միևնույն ժամանակ պորտուգալացի մասնագետը չի ցանկանում հրաժարվել Ֆրիդելից: Եվ չնայած «Բլեքբեռնը» հետաքրքվում է դարպասապահի ծառայություններով, Վիլաշ-Բոաշը մտադիր չէ վաճառել ամերիկացի վետերանին:

-Բրեդը հիանալի է խաղում: Ես զրուցել եմ նրա հետ, և նա շատ կարևոր խաղացող է մեզ համար: Մեր երկու դարպասապահներն էլ բարձր մակարդակի խաղ են ցուցադրում: Եվ սա թույլ է տալիս ինձ յուրաքանչյուր պահի փոխարինել մեկին մյուսով:

Ըստ ESPN-ի` «շպորների» գլխավոր մարզիչը ոչինչ չգիտի «Բլեքբեռնի» հետաքրքրության մասին:

-Մենք ուզում ենք պահել մեր լավագույն խաղացողներին,- ասել է Վիլաշ-Բոաշը:

Հետաքրքիր փաստեր