• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշ. «Մենք կխաղանք ուժեղ կազմով»

Անդրե Վիլաշ-Բոաշ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ չի պատրաստվում Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչում «Ինտերի» հետ պատասխան խաղի համար դաշտ դուրս բերել երկրորդ կազմը:

Հիշեցնենք, որ «Ուայթ Հարթ Լեյնում» կայացած առաջին խաղում լոնդոնցիները 3:0 հաշվով առավելության հասան իտալական ակումբի նկատմամբ:

-Ոչ մի շանս: Այդպիսի հաշիվ չկա, որն ինձ ստիպի փոխել 6-7 ֆուտբոլիստի: Այնպես որ՝ մենք կխաղանք ուժեղագույն կազմով:

Մենք ցանկանում ենք անցնել հաջորդ փուլ, ինչի համար էլ լուրջ ենք մոտենում այս խաղին,- ասել է Վիլաշ-Բոաշը: Sky Sports.

Պորտուգալացի մարզիչը նաև հայտնել է, որ չնայած առողջական խնդիրներին, թիմի հետ Միլան են ժամանել Ահարոն Լենոնը և Էմանուել Ադեբայորը: