«Քարդիֆը» «Կրիստալ Փելեսին» մեղադրել է երկու թիմերի միջև անցկացված խաղից առաջ լրտեսության մեջ և այդ մասին հայտնել է Պրեմիեր Լիգային:
Ուելսյան ակումբի ղեկավար Վինսենտ Տանը մեղադրել է ակումբի տրանսֆերային ծառայության նախկին ղեկավար Յան Մուդիին, ով այժմ նույն աշխատանքը կատարում է «Կրիստալ Փելեսում»` իր նախկին կապերը օգտագործելու միջոցով խաղից առաջ «Քարդիֆի» մեկնարկային կազմն իմանալու մեջ:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, այդ խաղում 0:3 հաշվով պարտվելուց հետո Տանը դիմել է Պրեմիեր Լիգայի ղեկավար Ռիչարդ Սկադամորին՝ հայտնելով իր մեղադրանքը:
Ինչ վերաբերվում է «Փելեսին» և Մուդիին, ապա նրանք չեն ընդունում իրենց մեղավորությունը: Եթե «Քարդիֆը» ցանկանում է ընթացք տալ այս գործին, ապա պետք է պաշտանապես հայց ներկայացնի: