«Բավարիայի» կիսապաշտպան Տոնի Կրոսի գործակալը հայտնել է, որ գերմանացի ֆուտբոլիստը ամռանը չի հեռանա ակումբից:
24-ամյա Կրոսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին լուրերը նոր թափ առան այս շաբաթ: Որոշ աղբյուրների համաձայն, «մանկունյանցիներն» անգամ Կրոսին պայմանագիր են առաջարկել՝ շաբաթական 260 հզր ֆունտ աշխատավարձով:
Սակայն Տոնիի պաշտոնական ներկայացուցիչը հերքել է այդ ամենը և հայտնել, որ Կրոսը կշարունակի խաղալ «Բավարիայում»:
-Պայմանագրի հետ կապված մենք «Մանչեսթեր Յունայթեդից» ոչ մի պաշտոնական առաջարկ չենք ստացել: Տոնին կշարունակի խաղալ «Բավարիայում» մինչև 2015թ-ի հունիսը,- ասել է գործակալ Ֆոլկեր Շտրուտը: Bild