«Կրիստալ Փելեսը» պաշտոնապես հայտնել է «Ստոկ Սիթիի» նախկին մարզիչ Տոնի Պյուլիսի հետ 2.5 տարվա պայմանագրի ստորագրման մասին:
Մոտ մեկ ամիս առաջ «Փելեսը» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Յան Հոլոուեյին: Պյուլիսն իր նոր ակումբումբում կսկսի պարտականությունները կատարել «Հալլ Սիթիի» դեմ խաղից հետո:
55-ամյա ուելսցին, ով «արծիվների» ղեկին կլինի արդեն «Նորվիչի» դեմ խաղում, նախկինում մարզել է նաև «Պորտսմուտը» և «Բրիստոլը»: