Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը» պաշտոնապես հայտնել է «Տոտտենհեմի» կիսապաշտպան Բենջամին Ստամբուլիին գնելու մասին:
Անցած ամառ լոնդոնյան ակումբը Ստամբուլիի համար 4,7 մլն ֆունտ վճարեց, սակայն 24-ամյա ֆրանսիացին այդպես էլ չկարողացավ իրեն դրսևորել Մաուրիսիո Պոչետինոյի թիմում:
Ամառվա սկզբին խոսվում էր, որ Բենջամինը կարող է միանալ Պրեմիեր Լիգայի նորեկ «Ուոթֆորդին», սակայն իմանալով Ֆրանսիայի չեմպիոնների հետաքրքրության մասին՝ Ստամբուլին առանց երկար մտածելու միացավ նրանց՝ 5 տարվա պայմանագիր ստորագրելով ՊՍԺ-ի հետ:
-Ես շատ հպարտ եմ «Պարի Սեն-Ժերմենի» ֆուտբոլիստ դառնալու համար: Ես մտադիր չէի մեկ տարի հետո լքել Պրեմիեր Լիգան, սակայն երբ քեզ ցանկանում է իր կազմում տեսնել ՊՍԺ-ի նման ակումբ, չպետք է բաց թողնես այդպիսի հնարավորությունը,- Ստամբուլիի խոսքերն է մեջբերում փարիզյան ակումբի պաշտոնական կայքը: