«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն ընդունել է դավաճանությունը և ներողություն է խնդրել կնոջից, ընտանիքից և ակումբից:
Փետրվարի 2-ի գիշերվա ժամը 3-ին Ժիրուին նկատել էին Լոնդոնի հյուրանոցներից մեկում մոդել Սելիա Կեյի հետ: Այս պատմությունը հայտնի դարձավ Պրեմիեր Լիգայում «Լիվերպուլի» դեմ խաղից հետո, որում «Արսենալը» պարտվեց 5:1 հաշվով և Ժիրուն էլ առանձնապես աչքի չընկավ:
Անգլիայի գավաթում «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ The Sun պարբերականը շարունակեց ճնշումը Ժիրուի վրա: Թերթը հայտնեց, որ ունի ֆրանսիացու դավաճանությունը հաստատող անհերքելի ֆոտոապացույցներ: Օլիվյեն չհերքեց այդ լուրերը և ներողություն խնդրեց իր արարքի համար:
«Ես ներողություն եմ խնդրում կնոջիցս, ընտանիքիցս և իմ մարզչից, խաղընկերներից, ակումբի երկրպագուներից: Այս պահին մնացածը կարևոր չէ»,- թվիթերյան իր էջում գրել է Ժիրուն:
Ավելացնենք, որ Անգլիայի գավաթի այսօրվա խաղում Ժիրուն ընդամենը 5 րոպե խաղաժամանակ ստացավ: