«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոստովանել է, որ չի ցանկանում, որ «Տոտտենհեմը» հաղթի Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարը։
2011 թվականին «Բարսելոնա» տեղափոխվելով՝ Ֆաբրեգասն իր դեմ տրամադրեց «Արսենալի» շատ երկրպագուների, սակայն երեկ Sky Sports-ի եթերում արած հայտարարությունը կարող է վերադարձնել նրանցից ոմանց սերը։
Պատասխանելով հարցին, թե ում է ավելի համակրում չեմպիոնական պայքարում՝ Սեսկը պարզ հասկացրեց, որ ցանկանում է չեմպիոն տեսնել «Լեսթերին»։ «Արսենալի» նախկին ավագը չի ցանկանում, որ տիտղոսը վերցնի «զինագործների» սկզբունքային մրցակից «Տոտտենհեմը»։
-Կդառնա՞ «Տոտտենհեմը» չեմպիոն։ Հուսով եմ, որ ոչ։ Անկեղծ, ես չեմ ցանկանում, որ նրանք հաղթեն։ Հիացմունքով կընդունեմ «Լեսթերի» հաղթանակը,- ասել է Ֆաբրեգասը։