• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆերգյուսոնը չի վախենում թուրք ֆանատներից

Սէր Ալեքս Ֆերգյուսոն«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ չի վախենում թուրքական «Գալաթասարայի» մարզադաշտի մթնոլորտից:

Այսօր Ֆերգյուսոնի սաները Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կխաղան «Գալաթասարայի» դեմ: Թուրքական «Թուրք Տելեկոմ» մարզադաշտը համարվում է աշխարհի ամենաաղմկոտ մարզադաշտներից, իսկ երկրպագուները աչքի են ընկնում իրենց կազմակերպվածությամբ:

Սակայն Սէր Ալեքսը կարծում է, որ իր թիմի վրա չի ազդի մարզադաշտի մթնոլորտը և նրանք կկարողանան այս խաղում երեք միավոր վաստակել: Ֆերգյուսոնը 1993թ-ին Չեմպիոնների Լիգայի շրջանակներում եղել է Թուրքիայում և գիտի թե ինչպես հաղթահարել մարզադաշտի մթնոլորտը և տեղի չտալ ագրեսիվ ֆանատներին:

-Երբ 1993թ-ին մենք եկանք այստեղ, ամեն ինչ անհավատալի էր: Այդ ժամանակ երևույթը մեր համար նոր էր և մենք մի փոքր վախեցանք:

Սակայն հետո մենք մի քանի անգամ եկանք այստեղ, այնպես որ ծանոթ ենք թուրք երկրպագուներին և նրանց էնտուզիազմին: Հիմա նրանք մեզ համար խնդիր չեն,- ասել է շոտլանդացի մասնագետը:

Հիշեցնենք, որ «Գալաթասարայ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին: