«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Աէր Ալեքս Ֆերգյուսոնը «Տոտտեհնեմի» հետ խաղից հետո մրցավարների հասցեին արած արտահայտության համար տուգանվել է 12 հզր ֆունտով:
Հունվարին կայացած խաղի վերջին րոպեին հաղթանակը ձեռքից բաց թողնելով՝ «Յունայթեդի» գլխավոր մարզիչը քննադատական արտահայտություններ էր արել խաղը դատող մրցավարի հասցեին:
Սակայն Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան Պրեմիեր Լիգայի ամենատիտղոսավոր մարզչի գործին շատ զգույշ մոտեցավ: Նախ պահանջեց, որ Սէր Ալեքսը մեկնաբանի իր արտահայտությունները և հետո կայացրեց վճիռը:
Ֆերգյուսոնը հրաժարվեց իրեն մեղավոր ընդունել և չներկայացավ իր գործի քննությանը:
Արդյունքում կարգապահական կոմիտեի որոշմամբ Սէր Աելքսը մեղավոր ճանաչվեց: Շոտլանդացի մարզիչը, ով տարեկան վաստակում է 7.6 մլն ֆունտ, ստիպված է որպես տուգանք վճարել 12 հզր ֆունտ: