Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի «Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը սպասարկելու է 50-ամյա մրցավար Ֆիլ Դաուդը:
Մարտի 10-ին այս թիմերը ոչ-ոքի խաղացին «Օլդ Թրաֆորդում» (2:2): Այժմ արդեն ապրիլի 1-ին այս ակումբները մեկ անգամ ևս կհանդիպեն, որպեսզի որոշեն կիսաեզրափակչի մասնակցին:
Հարկ է նշել, որ Դաուդը «Յունայթեդի» հետ համագործակցության բավականին հարուստ պատմություն ունի: Նույնիսկ մի անգամ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը կասկածի տակ էր դրել Ֆիլի ֆիզիկական պատրաստվածությունը:
Ընթացիկ մրցաշրջանում Դաուդը սպասարկել է ընդամենը մեկ հանդիպում «կարմիր սատանաների» մասնակցությամբ: Անգլիայի գավաթի շրջանակներում «Յունայթեդը» հաղթեց «Վեստ Հեմին»: Այդ ժամանակ «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը բողոքեց մրցավարի գործողություններից: Արդյունքում Էլլարդայսը 8 հազար ֆունտով տուգանվեց:
Ինչ վերաբերվում է «Չելսիին», ապա ընթացիկ մրցաշրջանում Դաուդը երկու անգամ է աշխատել «Սթեմֆորդ Բրիջում»՝ «Աստոն Վիլլայի» և «Նյուքասլի» հետ հանդիպումներին: Այդ խաղերին ընդհանուր առմամբ «ազնվականները» խփեցին 10 գնդակ՝ առանց գոլ ընդունելու սեփական դարպասը: Հենց Ֆիլն է սպասարկել նախորդ մրցաշրջանի Անգլիայի գավաթի եզրափակիչը: