«Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» նախկին կիսապաշտպան Ֆիլ Նևիլը կարծում է, որ հարձակվող Ուեյն Ռունին շարունակում է լինել Անգլիայի ազգային հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ Ռունին լուրջ քննադատության արժանացավ: Նրա նախկին թիմակից Փոլ Սքոուլզը հայտարարեց, որ Ռունիի կարիերայի պիկն արդեն մնացել է անցյալում:
-Ես կարծում եմ, որ հավաքականում ամեն ինչ լավ է գնում, և այժմ մարդիկ փորձում են բացասական բան գտնել: Սակայն Ուեյնի հետ կապված բացասական ոչինչ չկա: Դա անգլիացիների բնավորության կողմն է, որն ստիպում է ասել. «Եկեք քննադատության համար քավության նոխազ գտնենք»: Սակայն փաստ է, որ Ռունին մեր ֆուտբոլիստն է,- ասել է Նևիլը: BBC