
«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն ամռանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
Ֆիրմինոն «Լիվերպուլում» է 2015 թվականից «Հոֆենհայմից» 29 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո, և «կարմիրների» հետ կարողացել է հաղթել Պրեմիեր լիգան, Չեմպիոնների լիգան, Անգլիայի գավաթը, լիգայի գավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը:
Սակայն Ֆիրմինոյի պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, իսկ մարտի սկզբին հայտնի դարձավ, որ Ռոբերտոն տեղեկացրել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին համագործակցությունը չերկարաձգելու որոշման մասին։
Վերջին շաբաթներին Ֆիրմինոյին դիմել են տարբեր ակումբներ, այդ թվում՝ «Չելսին» և «Գալաթասարայը», սակայն Daily Mail-ը իր բացառիկ հոդվածում պնդում է, որ 31 ամյա բրազիլացին արդեն որոշել է իր ապագան:
Ֆիրմինոն, ով ներկայումս բացակայում է ազդրի վնասվածքի պատճառով, համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ՝ տրանսֆերի շուրջ: