• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Աարոն Ռեմսին գոհ է իրենից

Աարոն Ռեմսի«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին կարծում է, որ այժմ նա կարող է ցուցադրել իր լավագույն խաղը, քանի հնարավորություն ունի գործելու իր համար նախընտրելի դիրքում:

Անհնարին է չնկատել, որ վերջին շաբաթներին ֆուտբոլիստը լրիվ այլ խաղ է ցուցադրում: Այն էականորեն տարբերվում է այն խաղից, որի համար վերջինս քննադատվում էր մրցաշրջանի առաջին հատվածում: Անձամբ Ռեմսին կարծում է, որ այս առաջընթացի պատճառն այն է, որ նա հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում:

-Մեծ տարբերություն կա, երբ խաղում ես կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Սա է իմ դիրքը, և ես այստեղ եմ ցանկանում խաղալ:

Մրցաշրջանի սկզբում ինձ տեղաշարժում էին ամբողջ դաշտով: Ես խաղացել եմ դաշտի ձախ հատվածում, աջ մասում, աջ պաշտպանի դիրքում: Կարծես վերջին ամիսներին ինձ հաջողվել է ամրապնդել իմ տեղը, և ես լավ եմ խաղում: Հետևաբար, ես երջանիկ եմ դրա համար:

Իսկապես գոհ եմ: Տքնաջան աշխատում եմ և լավ խաղ եմ ցուցադրում: Երջանիկ եմ: Թիմը նույնպես հաջող է գործում: Այդ իսկ պատճառով գոհ եմ բոլորից՝ և՛ ինձնից, և՛ ամբողջ թիմից:

Մրցաշրջանի սկզբում ինձ խնդրում էին խաղալ շատ դիրքերում, և ես ուրախ եմ, որ արել եմ այդ ամենը թիմի համար: Եթե մարզիչը ցանկանում է, որ ես որևէ տեղ խաղամ, ապա չեմ մերժի նրան: Մինչդեռ ինձ հաջողվեց վերադառնալ դաշտի կենտրոն, և երջանիկ եմ դրա համար: Իմ ելույթներն ապացուցում են, որ ես կարող եմ գործել կենտրոնում,- հայտնել է Ռեմսին: Sky Sports

Հետաքրքիր փաստեր