«Արսենալի» կիսապաշտպան Աբու Դիաբին վնասել է ծունկը և այժմ կբացակայի 8-9 ամիս:
Ֆրանսիայի ազգային հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստն այս վնասվածքը ստացել է այս շաբաթ մարզման ժամանակ: Դիաբին պետք է վիրահատի ձախ ծունկը:
Վիրահատությունից հետո Աբուն կսկսի երկարատև վերականգնողական կուրսը: Կիսապաշտպանը շարք կվերադառնա միայն Նոր Տարվա շեմին:
-Ակումբը պատրաստ է հաստատել, որ Աբու Դիաբին չորեքշաբթի օրը վնասել է ձախ ծունկը մարզման ժամանակ:
Մասնագետների հետ խորհրդակցելուց հետո որոշում է կայացվել վիրահատության ուղարկել Աբուին: Սպասվում է, որ Դիաբին բաց կթողնի 8-9 ամիս,- ասվում է «Արսենալի» պաշտոնական հայտարարության մեջ: