«Ֆուլհեմը» հայտարարել է «Վուլվերհեմպտոնի» նախկին եզրային հարձակվող Ադամա Տրաորեի հետ պայմանագիր կնքելու մասին:
Տրաորեյի և «Ֆուլհեմի» միջև կնքած պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը՝ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։ Նշենք, որ Ադաման «սպիտակներին» է միացել ազատ գործակալի կարգավիճակով։
Տրաորեն «գայլերի» կազմում է հանդես գալիս 2018 թվականից՝ նախկինում Անգլիայում հանդես գալով «Աստոն Վիլլայում» և «Միդլսբրոյում»:
Ադաման «գայլերի» կազմում անցկացրել է ընդամենը 200 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ, 27 ամյա եզրայինը Իսպանիայի հավաքականում հանդես գալու փորձ ունի։
«Սա հիանալի հնարավորություն է ինձ համար: Ես սիրում եմ այս ակումբը: Ես նաև տեղեկություններ ունեմ Ռաուլից (Խիմենեսից), ով կարծես նույնպես հավանում է ակումբը: Ես հիացած եմ և քաղցած, և ես նույնպես պատրաստ եմ տալ իմ ուժերի 100 տոկոսը օգնելու համար»,- ասել է Տրաորեն FFCtv֊ին։