• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ադեբայորի տրանսֆերն իրականացնելուն կարող է խանգարել «Բեշիկթաշի» որակազրկումը

Էմանուել Ադեբայոր«Տոտտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորի տեղափոխությանը «Բեշիկթաշ» կարող է խանգարել թուրքական ակումբի որակազրկումը եվրոպական գավաթների խաղարկությունում:

Անցած անհաջող մրցաշրջանի վրա հիմնվելով՝ մամուլը Տոգոյի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստին կապում է թիմից հեռանալու հետ: Լուրերի համաձայն, Ադեբայորի ծառայություններով հետաքրքրված է «Բեշիկթաշը», որը պատրաստ է խաղացողի անձնական պայմանագրի պայմաններն իրականացնել:

Սակայն, համաձայն Daily Mail-ի, տրանսֆերի իրականացմանը կարող է խանգարել թուրքական ակումբի 1-ամյա որակազրկումը եվրոգավաթներում: Ինչպես հայտնի է, «Բեշիկթաշը» Եվրոպա Լիգայի նոր մրցաշրջանից դուրս մնաց պայմանավորված խաղեր անցկացնելու պատճառով:

Հավելենք, որ մի քանի օր առաջ «սև արծիվների» հետաքրքրության մասին հաստատեց «Բեշիկթաշի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը: Խորվաթի խոսքերով, «յուրաքանչյուրը կցանկանա տեսնել Ադեբայորին իր թիմում»:

Հետաքրքիր փաստեր