• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալան Պարդյու. «Պետք է խաղանք «Բարսելոնայի» պես»

Ալան Պարդյու«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն կարծում է, որ այսօր երեկոյան կայանալիք Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի «Բենֆիկայի» հետ պատասխան խաղում իր սաները պետք է «Բարսելոնայի» նման խաղան:

Այս թիմերի միջև կայացած առաջին խաղում «կաչաղակները» 3:1 հաշվով զիջեցին մրցակցին Լիսաբոնում: Անգլիական ակումբն աննշան հնարավորություն ունի՝ դուրս գալու հաջորդ փուլ:

Մինչդեռ Պարդյուն չի պատրաստվում հանձնվել և հորդորել է իր թիմին խաղալ կատալոնացիների նման: Միայն այս դեպքում «Նյուքասլը» հնարավորություն կունենա՝ անցնելու կիսաեզրափակիչ:

-Միայն «Բարսելոնան» է կարողացել անցնել «Բենֆիկայի» արգելքը՝ առաջին խաղում պարտվելով երկու գնդակի տարբերությամբ: Այժմ ինքներդ եք հասկանում, թե ինչ մեծ մասշտաբի առաջադրանք է մեր առջև դրված:

Իրականում «Բենֆիկան» Չեմպիոնների Լիգային համապատասխան թիմ է: Եթե չլիներ «Սելթիկի» ֆանտաստիկ խաղը խմբային փուլում, ապա այժմ «Բենֆիկան» դեռ կշարունակեր հանդես գալ Լիգայում:

Նրանք շատ վտանգավոր են հակագրոհներում: Հեշտությամբ կարող ենք կորցնել խաղը, այնպես որ մենք պետք է շատ զգույշ լինենք: Մենք պետք է ճիշտ մոտենանք հանդիպմանը և փորձենք հասնել այնպիսի դիրքի, որը թույլ կտա մեզ հաղթել,- հայտնել է Պարդյուն: Sky Sports

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր