Հարձակվող Ալեքսանդր Միտրովիչն իր հարազատներին ասել է, որ այլևս երբեք չի խաղա «Ֆուլհեմում»:
Անցյալ շաբաթ «Ալ Հիլալը» բարելավեց Միտրովիչի համար առաջարկը մինչև 30 միլիոն ֆունտ, սակայն «Ֆուլհեմը», ինչպես և առաջին դեպքում, մերժեց արաբական ակումբին:
«Ֆուլհեմը» Միտրովիչին գնահատել է 52 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը զայրացրել է 28 ամյա սերբ ֆուտբոլիստին, ով որոշել է աշխատանքի անցնել Սաուդյան Արաբիայում:
Միայն գործակալ Պինի Զահավիի և Պրոֆեսիոնալ խաղացողների ասոցիացիայի (PFA) ներկայացուցիչների միջամտությունը համոզեց Միտրովիչին Մարկո Սիլվայի թիմի հետ մեկնել նախամրցաշրջանային շրջագայության, բայց Ալեքսանդրն անում է դա իր կամքին հակառակ:
Միտրովիչը պատրաստ է հեռանալ «Ֆուլհեմից», որի կազմում ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում նա 14 գոլ խփեց: