«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին վստահ է, որ իր թիմը կհաղթի հաջորդ կիրակի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք խաղում:
Նախորդ գիշեր Ականջին գոլ խփեց «Յանգ Բոյզին»՝ օգնելով «Սիթիին» երրորդ անընդմեջ հաղթանակը տանել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում (1-3):
Մանուելը ստիպված կլինի բաց թողնել մանչեսթերյան դերբին անցյալ տուրում «Բրայթոնի» դեմ խաղադաշտից հեռացնելու պատճառով, սակայն 28 ամյա շվեյցարացին վստահ է, որ թիմն առանց իր օգնության էլ կհաղթի Օլդ Թրաֆորդում:
«Մեծ հանդիպում էր, դժվար է լինելու, բայց ես հավատում եմ մեր տղաներին»:
«Կարծում եմ՝ մենք պատրաստ ենք այս հանդիպմանը, մենք կրկին երեք միավոր կվաստակենք»,- Ականջիի խոսքերն է մեջբերում The Independent-ը։