«Տոտտենհեմի» վինգեր Ահարոն Լենոնը վերջնականապես ապաքինվել է ծնկի վնասվածքից և այժմ կարող է մասնակցել առաջիկա հանգստյան օրերին կայանալիք «Ուիգանի» հետ խաղին:
26-ամյա անգլիացին բաց է թողել վերջին երեք շաբաթները: Լենոնը այդ վնասվածքը ստացել էր «Բազելի» հետ Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան խաղի ժամանակ: Սպասվում էր, որ Ահարոնը դաշտ կվերադառնար անցած շաբաթ կայացած «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին, սակայն նա ձախողեց ֆիթնես քննությունը:
Մինչդեռ այժմ Լենոնը վերջնականապես ապաքինվել է և մարզվում է առանց որևէ սահմանափակման: Նրա հետ «Ուիգան» է մեկնելու նաև Գարեթ Բեյլը, ով «Սիթիի» հետ խաղում էր դաշտ վերադարձել: