«Այաքսը» բանակցություններ է վարում «Չելսիի» վինգեր Հակիմ Զիեշին վերադարձնելու շուրջ։
Հենց «Այաքսից» Զիեշը երկու տարի առաջ 38 միլիոն ֆունտ ստեռլինգով ժամանեց «Սթեմֆորդ Բրիջ», բայց Հակիմը չկարողացավ հաստատվել որպես մեկնարկաին կազմի խաղացող:
Զիեշը դժգոհ է «Չելսիում» իր վիճակից և ցանկանում է փոխել ակումբը, որտեղ կարող է կանոնավոր հանդես գալ: «Այաքսը» կարող է Հակիմին տալ նման հնարավորություն։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, Էրեդիվիզիոնի չեմպիոնները տիտարկում են 29-ամյա մարոկկացուն, որպես Անտոնիին փոխարիող, ով պատրաստվում է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ:
Ընդ որում, «Այաքսը» արդեն բանակցում է ոչ միայն «Չելսիի», այլեւ անձամբ Զիեշի հետ։