• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Այս մրցածրջանում Նիկոլո Ձանիոլոն կօգնի «Աստոն Վիլլային» իր հմտություններով

«Աստոն Վիլլան» վարձավճարով ձեռք է բերել «Գալաթասարայի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյին։

Ինչպես հաղորդում է BBC-ն, «Վիլլան» 24 ամյա Ձանիոլոյի վարձավճարը կկազմի 4,25 միլիոն ֆունտ ստերլինգ մեկ մրցաշրջանի համար:

Այնուհետև, եթե որոշակի պայմաններ կատարվեն, «Վիլլայից» կպահանջվի գնել Նիկոլոյին 19,2 միլիոն ֆունտով գումարած 13,2 միլիոն ֆունտ բոնուսներ:

Իտալիայի հավաքականի կազմում 13 հանդիպում անցկացրած Ձանիոլոն «Գալաթասարային» է միացել  փետրվարին, սակայն արդեն նվաճել է Թուրքիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը։

Ձանիոլոյի վարձավճարը կօգնի Ունայ Էմերիի թիմին հաղթահարել Էմիլիանո Բուենդիայի կորուստը, ով ծնկի լուրջ վնասվածք էր ստացել նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ։

«Ռոմայի» նախկին խաղացողը դառնում է «առյուծների» չորրորդ նորեկն այս ամառ Պաու Տորեսից, Յուրի Տիլեմանսից և Մուսա Դիաբիից հետո:

«Ես շատ ուրախ եմ այստեղ հայտնվելու համար: Երբ («Վիլլայի» սպորտային տնօրեն) Մոնչին զանգահարեց ինձ, ես չէի համբերում, թե երբ այստեղ կհայտնվեմ և իմ առաջին րոպեները խաղալ այս հիանալի ակումբի մարզաշապիկով»:

«Աստոն Վիլլան» Անգլիայի և Պրեմիեր լիգայի լավագույն թիմերից մեկն է: Ես ուզում եմ խաղալ և ցույց տալ իմ հմտությունները»:

«Ունաի Էմերին աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Եվ ինձ համար սա հիանալի հնարավորություն է ցույց տալու իմ հմտությունները: Իսկ թիմի համար սա մեծ հաջողությունների հասնելու հնարավորություն է»,- ասվում է «Վիլլայի» նոր 22-րդ համարի հարցազրույցում։

Հետաքրքիր փաստեր