• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Այս մրցաշրջանը ավարտված է Ռիս Ջեյմսի և Մեյսոն Մաունտի համար

Պաշտպան Ռիս Ջեյմսն ու կիսապաշտպան Մեյսոն Մաունտն առողջական խնդիրների պատճառով բաց կթողնեն մրցաշրջանի մնացած մասը։

Այս մրցաշրջանում Ջեյմսին հետապնդում են տարբեր տեսակի առողջական խնդիրներ, որոնց պատճառով նա նույնիսկ չկարողացավ մասնակցել Քաթարի աշխարհի առաջնությանը։

Այս անգամ Ռիսին անհանգստացնում է ազդրի ետնամասը, որը նա վնասել էր «Ռեալի» դեմ պատասխան խաղում։

«Բրենտֆորդի» դեմ խաղից առաջ «Չելսիի» ժամանակավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ Մաունտը նույնպես առողջական խնդիրներ ունի։

«Ռիս Ջեյմսը վնասել է ազդրը: Հավանաբար, նրան էլ չենք տեսնի այս մրցաշրջանում»:

«Մեծ հավանականությամբ, նույն ճակատագրին կարժանանա նաև Մեյսոն Մաունտը:»- Լեմպարդի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը:

Ի վերջո, Լեմպարդը հայտնել է, որ հարձակվող Կայ Հավերցը, ով խնդիրներ ուներ ծնկի հետ, բաց կթողնի «Բրենտֆորդի» դեմ հանդիպումը, սակայն կազմ ու պատրաստ կլինի հաջորդ տուրի հանդիպմանը։

Հետաքրքիր փաստեր