• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անդոնի Իռաոլան նշանակվել է «Բորնմուտի» գլխավոր մարզչի պաշտոնում

Անդոնի Իռաոլան նշանակվել է «Բորնմուտի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Երկուշաբթի ավելի վաղ «Բորնմուտը» հայտարարեց, որ բաժանվում է Օ’Նիլից, չնայած Գարին կարողացավ պահպանել ակումբի տեղը Պրեմիեր լիգայում:

Մի քանի ժամ անց «բալերը» հերթական պաշտոնական հայտարարությունն արեցին՝ հայտարարելով 40 ամյա Իռաոլայի հետ երկամյա պայմանագիր կնքելու մասին։

Վերջին երեք մրցաշրջաններում Իռաոլան գլխավորում էր «Ռայո Վալեկանոն», որը փետրվարին նրան բաց չթողեց «Լիդս», սակայն Անդոնիի պայմանագիրն այժմ ավարտվել է, և իսպանական ակումբը չի կարող խանգարել իրենց մարզչին տեղափոխվել Պրեմիեր լիգա:

«Ռայո Վալեկանոյում» իր առաջին մրցաշրջանում Իռաոլան վերադարձրեց ակումբին Լա Լիգա, իսկ ավարտված մրցաշրջանում զբաղեցրեց 11-րդ տեղը:

«Նրա նկատմամբ մեծ հետաքրքրություն կար այլ ակումբներից, և նրա խաղաոճը մեծ գործոն ունեցավ այս որոշումը կայացնելու մեջ: Նրա նվաճումները Իսպանիայում, անկասկած, տպավորիչ են, և մենք վստահ ենք, որ նա այն ճիշտ մասնագետն է, որը կգրի մեր ակումբի պատմության հաջորդ գլուխը։»-  ասել է «Բորնմուտի» նախագահ Բիլ Ֆոլին։

Հետաքրքիր փաստեր