«Աստոն Վիլլայի» հարձակվող Անդրեաս Վեյմանն իր ներկայիս ակումբի հետ երեք տարով երկարաձգել է պայմանագիրը: Այս մասին հաղորդում է բիրմինգհեմյան ակումբի պաշտոնական կայքը:
Նախորդ մրցաշրջանի 38 խաղում Վեյմանը դարձավ 12 գոլի հեղինակ: Շնորհիվ ակումբում հաջող ելույթներին, 21-ամյա ավստրիացին առաջարկ ստացավ ազգային հավաքականից:
Վեյմանի նախորդ պայմանագիրը կլրանար մեկ տարի հետո և երկար ժամանակ հարձակվողը հրաժարվում էր նոր պայմանագիր ստորագրել: Խոսվում է, որ Անդրեասի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են «Նյուքասլ Յունայթեդը», «Նորվիչ Սիթին» և անգամ իտալական «Ինտերը»:
Այսօր Վեյմանը վերջ դրեց իր ապագայի մասին խոսակցություններին: Այս պարագայում ավստրիացի հարձակվողը Պոլ Լամբերտի թիմում կմնա մինչև 2016թ-ը: