• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անդրե Շյուրլե. «Ես այստեղ եմ, որպեսզի տիտղոսներ նվաճեմ»

Անդրե Շյուրլե«Չելսիի» նորեկ Անդրե Շյուրլեն կիսվել է լոնդոնյան ակումբում հանդես գալու իր սպասելիքներով:

Հիշեցնենք, որ Շյուրլեն դարձավ Ժոզե Մոուրինյոյի վերադառնալուց հետո «Չելսիի» առաջին ձեռքբերումը: Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվողը, ում համար «կապույտները» 18 մլն ֆունտ վճարեցին, հավատում է, որ նոր ակումբում մեծ հաջողությունների կհասնի:

-Հուսով եմ, որ առաջիկա 5 տարում կկարողանանք շատ տիտղոսներ նվաճել: Մենք հիանալի թիմ ունենք՝ տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներով: Համոզված եմ, որ Մոուրինյոյի ղեկավարությամբ մենք հաջող մրցաշրջան կունենանք:

Այս ակումբի համար տիտղոսներ նվաճելը գլխավոր նպատակ է: Մեր թիմում բարձրակարգ վարպետներ ունենք: Մենք կարող ենք հաջող հանդես գալ Պրեմիեր Լիգայում, Չեմպիոնների Լիգայում և գավաթային այլ առաջնություններում, և ես հուսով եմ՝ մեծ դեր կխաղամ այդ գործում:

Ես անհամբերությամբ սպասում եմ Մոուրինյոյի հետ աշխատանքին: Ես նրա հետ ծանոթացել եմ մի քանի շաբաթ առաջ՝ Միխայել Բալակի հրաժեշտի խաղին: Նա հիանալի մարդ և մեծ անհատականություն է,- «Չելսիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Շյուրլեն:

Հետաքրքիր փաստեր