«Նոթինգհեմ Ֆորեստը» հաստատել է «Չելսիի» կիսապաշտպան Անդրե Սանթոսին վարձավճարով ձեռք բերելու մասին:
Սանթոսի վարձակալության պայմանագիրը գործում է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը և չի ներառում գնելու տարբերակ կամ պարտավորություն։ «Չելսին» դեռ մեծ հույսեր է կապում հունվարին «Վասկո դա Գամայից» 16 միլիոն ֆունտով գնված խաղացողի հետ:
«Չելսին» որոշել է 19 ամյա կիսապաշտպանին, ով Բրազիլիայում իր նորամուտը նշել է մարտին, պրակտիկայի ուղարկել այն բանից հետո, երբ 173 միլիոն ֆունտ ստերլինգ ներդրեց Մոյսես Կայսեդոյին և Ռոմեո Լավիային ձեռք բերելու համար:
Արդեն այսօր Սանթոսը կանցկացնի իր առաջին մարզումը «Ֆորեստի» հետ, իսկ Անդրեի նորամուտը Սթիվ Կուպերի թիմում կարող է կայանալ շաբաթ օրը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմիեր լիգայի շրջանակներում կայանալիք արտագնա խաղում։
«Ես շատ ուրախ և ոգևորված եմ այստեղ լինելու համար: Գիտեմ, որ «Ֆորեստը» մեծ ակումբ է, նրանք լավ ֆուտբոլ են խաղում և լավ խաղացողներ ունեն, ինչն ինձ համար կարևոր է»:
«Միշտ իմ երազանքն է եղել խաղալ Պրեմիեր լիգայում, և ես չեմ կարող սպասել, թե երբ կսկսեմ հաճույք ստանալ խաղից»,- ասել է Սանթոսը, ով «Վասկո դա Գամայի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ: