«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ընդունում է, որ իր թիմին անհրաժեշտ կլինի գնել հարձակվող ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Միևնույն ժամանակ պորտուգալացի մասնագետը գիտակցում է գործարք կնքելու վտանգը տարվա այս ժամանակ:
«Տոտտենհեմի» կազմում այս պահին կան միայն երկու հարձակվող՝ Ջերմեյն Դեֆոն և Էմանուել Ադեբայորը: Մինչդեռ Ադեբայորը մեկնել է աֆրիկյան ազգերի գավաթին և թողել լոնդոնյան ակումբին ընդամենը 1 հարձակվողով:
Վիլաշ-Բոաշը փորձում է լուծել այս խնդիրը՝ օգտագործելով Կլինտ Դեմփսիին ենթահարձակվողի դիրքում: Այնուամենայնիվ, չնայած, որ Դեֆոն և Դեմփսին հիանալի համագործակցում են, պորտուգալացին մտածում է ուժեղացնել հարձակման գիծը:
-Մենք նույն վիճակում ենք, ինչպես մրցաշրջանի սկզբում էր, երբ Ադեբայորը վնասվածք ստացավ: 6-7 խաղ հարձակման գծում խաղացել են Դեֆոն և Դեմփսին, ովքեր հիանալի համագործակցում են: Դուք դա տեսաք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում:
Ակնհայտ է՝ բավականին դժվարին դրություն է: Սակայն դա չի նշանակում, որ ոչինչ չենք ձեռնարկելու տրանսֆերային պատուհանի ժամանակ: Միևնույն ժամանակ գիտակցում ենք ռիսկը, որ գործարքը կարող է հանգեցնել տարվա այս ժամանակահատվածում: Մենք պետք է զգույշ գործենք,- ասել է պորտուգալացի մասնագետը: talkSPORT