• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Առաջիկա խաղերին Անգլիայի ազգային հավաքականի ավագը կարող է լինել Ուեյն Ռունին

Ուեյն ՌունիԱնգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը խոստովանել է, որ պատրաստ է Իռլանդիայի և Բրազիլիայի հետ ընկերական խաղերին ավագ նշանակել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին:

Ինչպես հայտնի է, անգլիացիների ավագ Սթիվեն Ջերարդը շուտով վիրահատվելու է: Հետևաբար, մայիսի 29-ին և հունիսի 2-ին կայանալիք խաղերին «Լիվերպուլի» կիսապաշտպանը մասնակցել չի կարող:

Հոջսոնը դեռ չի հայտարարել առաջիկա հանդիպումների կազմը, սակայն արդեն ակնարկել է, թե ում է ցանկանում տեսնել՝ որպես թիմի ավագ:

-Ռունին արդեն եղել է հավաքականի ավագ, երբ մենք տանը խաղում էինք Սան Մարինոյի դեմ: Գիտեմ, որ նա գոհ էր այդ դերից, և ես վստահ եմ, որ կլինեն խաղեր, երբ նա թիմին դաշտ դուրս կբերի,- ասել է Ռոյը:

Բացի այդ, Հոջսոնը չի բացառում, որ Իռլանդիայի հետ խաղում հավաքականի ավագը կլինի «Չելսիի» պաշտպան Էշլի Քոուլը, ով անցած տարի անցկացրեց իր 100-րդ հանդիպումը ազգային հավաքականի կազմում: Sky Sports

Հետաքրքիր փաստեր