«Չելսիի» աջ պաշտպան Սեզար Ասպիլիկուետան խոստովանել է, որ իրեն երջանիկ է զգում «Չելսիում» և գոհ է իրեն հատկացվող խաղային ժամանակից:
Ասպիլիկուետան «Չելսի» տեղափոխվեց անցած ամառ, սակայն մրցաշրջանի սկզբում, երբ թիմը մարզում էր Ռոբերտո Դի Մատեոն, նա այքան էլ հաճախ չէր դաշտ դուրս գալիս:
Ներկայիս մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ամբողջությամբ վստահում է 23-ամյա Սեզարին:
-Ես մշտապես խաղում եմ: Դա է յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքը: Ես խաղում եմ պաշտպանությունում և երբեմն միանում եմ հարձակմանը: Ինձ այդ դերը դուր է գալիս:
Ես մարզչի հետ լավ հարաբերությունների մեջ եմ,- ասել է Ասպիլիկուետան: El Pais