«Աստոն Վիլլան» պաշտոնապես հայտնել է «Էլչեի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կարլոս Սանչեսին:
28-ամյա Սանչեսը բիրմինգհեմյան ակումբի հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել: Կարլոսի անվան դիմաց իր երկրի ազգային հավաքականում անցկացրած մոտ 50 խաղ կա՝ այդ թվում մասնակցությունը Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը:
Նշենք, որ Սանչեսն «Էլչեում» անցկացրեց ընդամենը մեկ տարի, իսկ դրանից առաջ վեց տարի պաշտպանել է ֆրանսիական «Վալենսենի» մարզական պատիվը: Կարլոսի խոսքերով, նա մանկուց հետևել է «Աստոն Վիլլային»: