Կրկին հաղթելով «Հիբերնիային»՝ «Աստոն Վիլլան» դուրս եկավ Կոնֆերենց լիգայի խմբային փուլ։
Մեկ շաբաթ առաջ «Վիլլան» Էդինբուրգում 0-5 հաշվով հաղթանակ տարավ՝ որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումը ձևական դարձնելով։
Չնայած դրան, Ունայ Էմերիի սաները պատշաճ կերպով պատրաստվեցին տնային հանդիպմանը և Ջոն Դյուրանի, Լեոն Բեյլի և առաջին հանդիպման հերոս Քեշի գոլերի շնորհիվ հաղթեցին 3:0 հաշվով։
Այսպիսով, այժմ «Վիլլան» սպասում է ուրբաթ օրը նախատեսված վիճակահանությանը։
Աստոն Վիլլա (Անգլիա) 3 – 0 Հիբերնիան (Շոտլանդիա)՝ 8:0
Գոլերը՝ Դյուրան 11, Բեյլի 34, Քեշ 61։