«Աստոն Վիլլան» հայտարարել է, որ հունիսի վերջին կբաժանվի եզրային պաշտպան Էշլի Յանգից:
Նախկինում «առյուծների» կազմում խաղալով 2007-ից 2011 թվականներին՝ Յանգը 2021 թվականի ամռանը «Ինտերից» վերադարձավ բիրմինգհեմյան ակումբ՝ որպես ազատ գործակալ։
37 ամյա անգլիացին այս մրցաշրջանում 32 հանդիպում է անցկացրել «Վիլլայի» կազմում, այդ թվում՝ Պրեմիեր Լիգայի շրջանակներում 23 անգամ հայտնվել է մեկնարկային կազմում, բայց այդ ամենինչը չի բավականացրել նոր պայմանագիր ձեռք բերելու համար:
Նշենք, որ Յանգն ինքը ցանկանում է մնալ Վիլա Պարկում, ինչպես հայտարարել էր Պրեմիեր լիգայի վերջին տուրում «Բրայթոնի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո, սակայն գլխավոր մարզիչ Ունայ Էմերին որոշել է հրաժարվել վետերանի ծառայություններից։