«Աստոն Վիլլան» պաշտոնական առաջարկ է արել «Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսին ձեռք բերելու համար:
Տոռեսը «Յունայթեդի» ռադարներում էր հայտնվել անցյալ ամառ, բայց Էրիկ Տեն Հագը, ով ստանձնեց «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի դերը, մերժեց այդ տեղափոխությունը և որոշեց պայմանագիր կնքել Լիսանդրո Մարտինեսի հետ, ում ճանաչում էր «Այաքսից»:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, մեկ տարի անց Տոռեսը դեռ կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգա։ Պաուի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, ով ինքն էլ նոյեմբերին «Վիլյառեալից» միացավ բիրմինգհեմյան ակումբին։
26 ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը», սակայն Ա սերիան ներկայացնող գրանդը դեռ առաջարկ չի ներկայացրել։
Հավելենք, որ «Վիլյառեալն» այս մրցաշրջանն ավարտեց հինգերորդ տեղում և, հետևաբար, չհայտնվեց Չեմպիոնների լիգա, ինչը դրդում է ակումբին վաճառել Տոռեսին։