«Աստոն Վիլլան» սկզբունքային համաձայնության է եկել Լևերկուզենի «Բայերի» հետ եզրային հարձակվող Մուսա Դիաբիին ձեռք բերելու համար:
Ըստ Sky Sport Germany-ի, «Բայերը» համաձայնել է Դիաբիին թույլատրել գնալ «Վիլլա» 50 միլիոն եվրո (43 միլիոն ֆունտ ստեռլինգ) գումարած բոնուսների դիմաց: Այժմ երկու ակումբները քննարկում են գործարքի վերջնական մանրամասները։
Այսպիսով, «Վիլլան» շրջանցում է արաբական «Ալ-Նասրին», ով հենց այսօր առաջ է քաշել իր նոր առաջարկը 24 ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի համար։
Ինքը՝ Դիաբին, նախընտրում է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում և անհամբերությամբ սպասում է բիրմինգհեմյան ակումբի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հետ աշխատանքին։