«Աստոն Վիլլան» մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալեց «Ուիգան Ատլետիկի» 32-ամյա հարձակվող Գրանտ Հոլթին: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Վիլլացիների» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը Հոլթին լավ ճանաչում է «Նորվիչում» աշխատած տարիներից: Գրանտը կփորձի բիրմինգհեմյան ակումբին օգնել ապահովել իր տեղը Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանում:
«Աստոն Վիլլայի» հարձակման գծի ուժեղացումը պարտադիր էր, քանի որ երկար ժամանակով շարքից դուրս է եկել Լիբոր Կոզակը, իսկ Բենտեկեի մոտ խաղային ճգնաժամ է:
-Վերադառնալ Պրեմիեր Լիգա և խաղալ այնպիսի մեծ ակումբում, ինչպիսին «Վիլլան» է, դա ուղղակի ֆանտաստիկ է,- ասել է Հոլթը: