• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Աստոն Վիլլան» տարավ եվրոպական մրցաշարերում իր ամենախոշոր արտագնա հաղթանակը

«Աստոն Վիլլան» մեծ քայլ կատարեց դեպի Կոնֆերանս լիգայի խմբային փուլ՝ որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում 5:0 հաշվով ջախջախելով շոտլանդական «Հիբերնիանին»:

Հիշեցնենք, որ «Վիլլան» Եվրոպական առաջնության մասնակցության ուղեգիր նվաճեց՝ նախորդ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում զբաղեցնելով յոթերորդ տեղը:

Իսկ Ունայ Էմերիի թիմը 13 տարվա ընդմիջումից հետո առաջին իսկ խաղում կարողացավ հաղթանակ տանել եվրոպական առաջնությունում՝ Էդինբուրգում խփելով հինգ անպատասխան գնդակ «Հիբերնիանի» դարպասը։

Հանդիպման գլխավոր հերոսը Օլի Վաթկինսն էր, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Գոլի հեղինակ դարձավ նաև Լեոն Բեյլին, իսկ Դուգլաս Լուիսն չվրիպեց իրացրեց 11 մետրից։ Միաժամանակ Լյուկա Դինն երեք գոլային փոխանցում կատարեց։

Հարկ է նշել, որ սա «առյուծների» ամենամեծ արտագնա հաղթանակն է եվրոպական մրցաշարերում:

Մեկ շաբաթից թիմերը կհանդիպեն արդեն Վիլա Պարկում: