Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի վերջին հանդիպումը տեղի ունեցավ Բիրմինգհեմ քաղաքի «Վիլլա Պարկ» մարզադաշտում, ուր միմյանց էին հանդիպել մրցաշարային աղյուսակի հարևաններ «Աստոն Վիլլան» և «Ստոկ Սիթին»:
Խաղն անցավ հյուրերի բացահայտ առավելությամբ, ովքեր 1:4 հաշվով կամային հաղթանակ տարան: Խաղի հաշիվը բացեց վիլլացիների ռմբարկու Կրիստիան Բենտեկեն՝ առաջ մղելով իր թիմին: Սակայն Մարկ Հյուզի սաները կամային հատկանիշներ դրևսրեցին և արդեն առաջին խաղակեսում վճռեցին խաղի ելքն՝ ի օգուտ իրենց: Գոլերի հեղինակ դարձան Պիտեր Օդեմվինգիեն, Պիտեր Քրաուչը և Ստեֆան Նզոնզին: Խաղի վերջին րոպեին էլ իր թիմի չորրորդ գոլը խփեց Ջեֆ Կամերոնը:
Այս հաղթանակից հետո «Ստոկ Սիթին» բարձրացավ 10-րդ հորիզոնական:
Գոլեր. Բենտեկե՝ 5ր, Օդեմվինգիե՝ 22ր, Քրաուչ՝ 26ր, Նզոնզի՝ 42ր, Կամերոն՝ 90ր:
Դիտել հանդիպման ամբողջական տեսագրությունը