• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» Բեյլին կասեցնելու ծրագիր չի ունենալու

Գարեթ Բեյլ«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ իր թիմը չի ունենալու հատուկ ծրագիր՝ կանգնեցնելու «Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլին Հյուսիսային Լոնդոնի առաջիկա դերբիի ժամանակ:

Վերջին շաբաթներին Բեյլն ուղղակի անհավանական խաղ է ցուցադրում: Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն 19 գոլի հեղինակ է դարձել: Այնուամենայնիվ, առաջիկա խաղին Վենգերը չի պատրաստվում հատուկ խաղացող նշանակել, ով անհատապես կհսկի այդ վտանգավոր խաղացողին:

-Մենք ոչ մեկի համար ծրագիր չունենք: Միշտ նույնն ենք անում: Մենք կենտրոնանում ենք սեփական ուժային որակների վրա և փորձում ենք մոռանալ մրցակցին: Չկա այնպիսի խաղացող, որին հատկապես չէիր ցանկանա տեսնել՝ որպես մրցակից: Բոլորն իրենց որակներն ունեն:

Մենք չենք կարող միավորներ կորցնել: Մենք պարտավոր ենք հաղթել յուրաքանչյուր խաղում: Հենց այսպիսի մտածելակերպով մենք պատրաստվում ենք կիրակի օրվան,- հայտնել է Վենգերը: ITV

Հետաքրքիր փաստեր