• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» Բենդտների համար հինգ ակումբներից առաջարկ է ստացել

Նիկլաս ԲենդտներԻնչպես հաղորդում է The Evening Standard-ը, «Արսենալը» դանիացի հարձակվող Նիկլաս Բենդտների տրանսֆերը վաճառելու համար 5 ակումբներից առաջարկ է ստացել:

Ակնհայտ է, որ 25-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում մնալ «Արսենալում»: Օրեր առաջ Նիկլասը հայտնեց, որ ցանկանում է որոշել այն ակումբը, որտեղ կշարունակի իր կարիերան:

Արդեն պարզ է դարձել, որ «Արսենալը» համաձայնվել է 3 մլն ֆունտով վաճառել Բենդտներին: Պոտենցիալ գնորդները հինգն են: Այժմ Նիկլասը պետք է ընտրություն կատարի:

Հայտնի է, որ այդ հինգ ակումբների մեջ են Մյունխենգլադբախի «Բորուսիան», «Այնթրախտը» և «Բեշիկթաշը»:

-«Արսենալը» համաձայնության է եկել հինգ ակումբների հետ, և այժմ մնում է, որ ես ընտրություն կատարեմ: Այդ ընտրությունը ես կկատարեմ առաջիկա 14 օրում: Բոլորն էլ լավ ակումբներ են: Ես պետք է տեղափոխվեմ այնտեղ, որտեղ ուզում եմ լինել: Դա շատ կարևոր ընտրություն կլինի,- Ekstra Bladet-ին հայտնել է Բենդտները:

Հետաքրքիր փաստեր