Ինչպես հաղորդում է Goal-ը, «Արսենալը» անձնական պայմանագրի համար պատրաստվում է երկրորդ առաջարկն անել «Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիին:
Թերթերում տեղ գտած լուրերի համաձայն, որոշ ժամանակ առաջ «զինագործները» քայլեր կատարեցին «Էվերթոնից» 22 մլն ֆունտով Մարուանին գնելու համար:
Այժմ «Արսենալը» բանակցում է բելգիացու գործակալի հետ: Սկզբի համար լոնդոնյան ակումբն իր պոտենցիալ նորեկին առաջարկեց շաբաթական 70 հզր ֆունտ աշխատավարձ, սակայն Մարուանը մերժեց այդ առաջարկը:
Հաղորդվում է, որ «Արսենալը» շուտով երկրորդ առաջարկը կանի Ֆելայնիին: Այս անգամ «զինագործները» կառաջարկեն շաբաթական 75 հզր ֆունտ: