Իտալական «Պալերմոն» պաշտոնապես հայտնել է դարպասապահ Էմիլիանո Վիվիանոյին մեկ տարի վարձակալությամբ «Արսենալ» ուղարկելու մասին:
«Արսենալը» նաև իրավունք է ձեռք բերել վարձակալության ժամկետի լրանալուց հետո 6 մլն եվրոյով գնել 27-ամյա իտալացու տրանսֆերային ողջ իրավունքները:
Վիվիանոն «Արսենալի» հիմնական կազմում տեղ գտնելու համար ստիպված կլինի պայքարել Վոյցեխ Շեսնիի և Լուկաշ Ֆաբիանսկիի հետ:
Էմիլիանոն «Ֆիորենտինայի» սան է, ով խաղացել է նաև «Բրեշիայում» և «Բոլոնիայում»: