• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալն» առաջարկ չի արել Ռենե Ադլերի վերաբերյալ

Ռենե ԱդլերԳերմանական «Համբուրգի» ղեկավարությունը հերքել է լուրերն այն մասին, թե «Արսենալն» առաջարկ է արել դարպասապահ Ռենե Ադլերի վերաբերյալ:

«Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դժգոհ է Վեյցեխ Շեսնիից: Այդ իսկ պատճառով շշուկներ են պտտվում, որ ակումբը հետաքրքրվում է տարբեր դարպասապահների ծառայություններով: Մասնավորապես, մամուլն առաջարկել է, որ «Արսենալը» ցանկանում է ուժեղացնել այդ դիրքը Ադլերի օգնությամբ:

Մինչդեռ այսօր «Համբուրգի» գործադիր տնօրեն Ֆրանկ Արնեսենը հայտնեց, որ այդ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում:

-Ակնհայտ է, որ «Արսենալը» նոր դարպասապահ է փնտրում: Այնուամենայնիվ, ոչ մեկն այդ ակումբից մեզ հետ կապ չի հաստատել,- ասել է Արնեսենը:

Անձամբ Ադլերը, ով ձմռանը դարձավ 28 տարեկան, հայտնել է, որ շոյված է «Արսենալի» նման ակումբի հետաքրքրությունից:

-Ես պայմանագիր ունեմ «Համբուրգի» հետ, սակայն ցանկացած խաղացողի համար պատիվ է, երբ քեզ կապում են նման ակումբի հետ: Վստահ եմ, որ դա ինձ ավելի մոտիվացիա կհաղորդի,- ասել է դարպասապահը: Bild

Հետաքրքիր փաստեր